Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Արգամիչի «աչքաչափը»

Արգամիչի «աչքաչափը»
23.02.2016 | 01:30

Տևական ժամանակ է, ինչ Հովիկ Աբրահամյանի «հարաբերությունները» Ռուսաստանի հետ չեն «դասավորվում»` սկսած նախորդ աշնանից, երբ նա և իր աշխատակազմը անզգուշություն ունեցան ասելու, որ դեկտեմբերին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Հայաստանում անցկացնելու ԵԱՏՄ երկրների վարչապետների համաժողովը։ Կրեմլում դա համարել են «нехороший тон», ասել է` առանց իրենց հետ լուրջ պայմանավորվածությունների հայաստանյան կողմը փորձել է Մեդվեդևի գործոնն օգտագործել իր «փիարի» համար: Ի դեպ, հայկական կողմն օրերս էլ հայտարարեց, որ Մեդվեդևը Հայաստան կգա մարտ-ապրիլին: Ինչպես նկատում եք` անսահման մեծ ամպլիտուդով է «ներկայացված» այցի ժամկետը, ի տարբերություն նախորդ անգամվա կառավարության աշխատակազմի ղեկավարի (տեսնես ինչպես էր պատահել, որ այդ «դարակազմիկ» լուրը Հովիկ Աբրահամյանը թույլ էր տվել արտաբերել Դավիթ Հարությունյանին), այս անգամ հայտարարությունն արվել է ընդամենը փոխնախարարի մակարդակով: Կրեմլին մոտ կանգնած մեր աղբյուրները բազմանշանակ ժպտում են այդ առնչությամբ. «Աչքաչափով են հայտարարությունն արել. այցի մասին դեռ որոշում չկա»:
Հաջորդ տարընթերցումը ռուս պաշտոնյաների և Արգամիչի միջև տեղի է ունեցել գազի սակագնի առնչությամբ, ինչը, մեր աղբյուրների փոխանցմամբ, նույնպես դուր չի եկել ռուսաստանյան «նապարնիկներին». վերջիններիս համոզմամբ` պոպուլիզմի նման դոզան անթույլատրելի է, որովհետև տևական ժամանակ գազի գնի առնչությամբ ընթացող բանակցությունները բոլորովին այլ ֆորմատի մեջ են, և ՀՀ վարչապետը կրկին առաջ է ընկել, ինչն ուղղակի անթույլատրելի է, որովհետև նման բաները նման ձևով չեն արվում և կարող են ընդհանրապես տապալել գործընթացը:
Երրորդ տարընթերցումն արդեն ԵԱՏՄ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայայի «պահով» էր. տիկինն ասել էր, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող ավտոմեքենաները ապօրինի են հարկվել, ինչի առնչությամբ Հովիկ Աբրահամյանը մինչև վերջերս խոր լռություն էր պահպանում, սակայն մի քանի օր առաջ հայաստանյան կողմը «հակահարված» տվեց տիկնոջը, թե` «լավ էլ օրենքով ենք անում մեր գործը»: Ռուսական կողմն ու տիկին Վալովայան դեռ լուռ են։ Պայմանավորվե՞լ է հայաստանյան կողմը, հետո է միայն հայտարարություն արել, թե՞ հերթական անգամ Հովիկ Աբրահամյանը «վերմակը քաշել է յուր ոտքերին»` տնտեսական շրջանակներում չգիտեն։ «Սպասենք, կերևա»,- ասում են։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ